211652_close_icon

Վիրաբույժ Ջանի Հադդադի կողմից Շուշիի շրջանային բուժմիավորումում կիրականացվեն անվճար խորհրդատվություններ

views-count1588 դիտում article-date 13:34 26-05-2014
ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մայիսի 28-ից հունիսի 1-ը ԼՂՀ առողջապահության նախարարության «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում արտերկրներից ժամանող վիրաբույժ Ջանի Հադդադի, ինտեռնիստ`ընդհանուր պրոֆիլի բժիշկ Հակոբ Քուշկյանի և սրտաբան Գրիգոր Դարաքջյանի կողմից կիրականացվեն հիվանդների անվճար բուժզննում, խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություններ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շուշիի շրջանային բուժմիավորում կամ զանգահարել /047/ 73-10-05 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր