211652_close_icon
views-count139214 դիտում article-date 18:04 15-10-2019

Ինչո՞ւ էին Երևանի քաղաքապետը, Կենտրոնի թաղապետն ու «Ոսկու շուկայի Վաղարշը» «կոալիցիա կազմել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամնակ է՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ. Խորենացի 25 և 27 բազմաբնակարանային շենքերի բակում բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաբնակարանային շենքերի բնակիչներն ասում էին. «40 օրից ավելի է՝ «Վաղարշ և որդիներ կոնցեռն» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության մի քանի բրիգադներ լծվել են էս մեր բակի հակասանիտարական վիճակը վերացնելու գործում։ Առանց չափազանցնելու՝ կարող ենք ասել՝ 10-ից ավելի բեռնատար կամազներով շինարարական ու կենցաղային աղբ են հեռացրել։ Ողջ տարածքում տիրում էր գարշաոտություն, ամառվա տապին քթներս փակած էինք անցնում էս հատվածով ու դա՝ 25 տարուց ավելի։ Ամեն անգամ ընտրությունների քարոզարշավի ժամանակ թե պատգամավորները, թե նրանց համար մեր ականջները լվացող այցելուները խոստանում էին, որ տարածքն իդեալական տեսքի են բերելու, բայց այդ ամենը հերթական լապշան էր, որ կախվում էր մեր ականջներին։ Վերջերս իմացանք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և «Վաղարշ և որդիներ» ընկերության թիվ 1 պատասխանատու Վաղարշ Աբրահամյանը, ով ժողովոդին ավելի շատ հայտնի է «Ոսկու շուկայի Վաղարշ» անունով, մի իսկական բարեգործական ակցիա են իրականացնում մեզ բոլորիս համար։ Մայրաքաղաքին Վ. Աբրահամյանի կողմից, ինչը խրախուսվել է Երևանի քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի կողմից, կարելի է ասել, ողջ թաղամասին պատրաստվում են նվիրել մի իսկական զբոսայգի։ Մենք արդեն գիտենք, որ այս անգամ թե Վաղարշի, թե քաղաքապետի, թե թաղապետի խոսքը ոսկու արժեք ունեն։ Նրանք՝ ուս-ուսի տված, մեզ են վերադարձնում մեր մանկության բարի հուշերը, քանի որ դեռ Սովետի ժամանակներում մենք այստեղ մանկություն ենք կերտել, մեր մանկական խաղերը էս բակում ենք խաղացել ու Սովետի փլուզումից հետո փլվեց նաև էս ողջ խաղահրապարակը, ու 30 տարին հատվածում վխտում էին թափառող շները, կատուներն ու առնետները, իսկ հիմա էդ մարդկանց շնորհիվ մեր երեխաները արդեն կունենան Երևանին վայել բակային զբոսայգի»,-ասում էին մեծահասակները։ Ֆոտոլրագրողը հատնում է նաև, որ տարածքում ոչ մի ծառ չի հատվել, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գլխավորությամբ միայն հեռացվել են մի քանի՝ դարն ապրած ու փտած ծառեր, փոխարենը առաջիկայում տնկվելու են նոր ծառեր։ Ամենակարևորներից մեկն էլ նաև նա է, որ «Վաղարշ և որդիներ» կոնցեռնը լուծելու է նաև արտաքին լուսավորության խնդիրը։ Կոնցեռնի ներկայացուցիչը ֆոտոլրագրողի հետ զրույցում իր շնորհակալանքի խոսքն էր ուղղում Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վ. Մնացականյանին, ովքեր բարձր գնահատացին Վ. Աբրահամյանի կողմից իր կամքով նշված տարածքը կապիտալ բարեկարգելու, բնակիչներին իսկական զբոսայգի նվիրելու գործը։ «Կոնցեռնը ուզում է այս քայլով ապացուցել, որ եթե սիրում ես քո երկիրը, քո հողն ու ջուրը, ապա անշահախնդրորեն միշտ պետք է նման բարեգործական աշխատանքներ կատարես, ու այդ աշխատանքներում, եթե չստանայինք քաղաքային ու տեղական իշխանությունների խրախուսող գաղափարը, ապա մենք միայնակ ոչինչ չէինք կարող անել; Թող այս զբոսայգին բազմաբնակարանային այս շենքերի բնակիչների համար լինի իսկական հանգստի վայր, ովքեր զբոսայգու շահագործումը հանձնելուց հետո իրենց ազատ ժամանակն են անցկացնելու այս զբոսայգում և ուրախանալու են, թե ինչպես են երեխաները օգտվում կարուսելներից, սղարաններից, ճոճանակներից և փոքրիկ ֆուտբոլային դաշտից»։ Բնակիչները նշում էին նաև, որ երբ այս հատվածում սկսեցին աղբի հեռացման աշխատանքները, մտավախություն ունեին, որ հերթական քարե ինչ-որ օբյեկտն են կառուցելու. «Սակայն, երբ մի քանի անգամ ականատես եղանք, որ առավոտ շուտ, ժամը 06։00-ի սահմաններում այստեղ էին այցելում թաղապետն ու Վ. Աբրահամյանը, հավատացինք, որ, իրոք, բազմաբնակարանային այս շենքերի բակում ունենալու ենք երևանցիներին վայել խաղահրապարակ մանկական զբոսայգի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր