Ռուսաստանում տեղի է ունեցել չափալախի արտառոց մրցաշար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուաստանի Արխանգելսկ քաղաքում անց է կացվել ապտակների բաց առաջնություն, որին մասնակցել է ութ տղամարդ: Մասնակիցները զույգերի են բաժանվել, մրցակիցներից յուրաքանչյուրը ապտակելու երեք փորձ է ունեցել:
Եթե առաջին զույգերը միմյանց բավական զգույշ էին վերաբերվում, ապա մրցաշարի վերջում հակառակորդներն իրար չէին խնայում՝ հավեսով «չափալախելով» մրցակցի այտերին:
Ընդ որում, մրցաշարին կարող էին միանալ նաև հանդիսականներից, սակայն ոչ ոք չի համարձակվել վտանգի ենթարկել իր թշերը:
«Զգացողությունները բոլորովին նոր էին. ականջդ չի լսում, թշիդ մաշկը չես զգում: Մի փոքր խախտում եղավ, երբ մրցակիցը ապտակելիս ականջիս հարվածեց, բայց դիմանալու բան էր: Ամեն ինչ իր գինն ունի: Ես հաղթող դարձա երևի նրա համար, որ իմ չափալախներն ավելի դիտարժան էին», ասել է մրցաշարի հաղթող ճանաչված Սերգեյ Կիրկինը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 50 հազ. ռուբլի, որը բաշխվել է բոլոր մասնակիցների միջև:



