«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև
Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ շախմատի մրցաշար ցմահ ազատազրկման դատապարտվածների միջև: Մրցաշարին մասնակցում էր 20 դատապարտյալ:
Առաջին երեք տեղերը համապատասխանաբար գրավեցին դատապարտյալներ Մ. Ենոքյանը, Հ. Խաչատրյանը, Ա. Կոստանյանը: Հաղթողները հիմնարկի վարչակազմի կողմից պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Նման միջոցառումների կազմակերպումը միտված է բարելավելու ցմահ դատապարտյալների զբաղվածությունը, միջանձնային հարաբերությունները, ինչպես նաև բարձր պահելու առողջ մրցակցությունը:
[b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]