211652_close_icon
views-count49153 դիտում article-date 14:22 14-10-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. 18-ամյա տղան դանակահարել է 16-ամյա դպրոցականին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Դանակահարված վիճակում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ դանակահարվածը Վանաձոր քաղաքի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի սան, 16-ամյա Վ. Ա.-ն է: Հիվանդանոցից ոստիկաններին հայտնել են, որ երեխաի կյանքին վտանգ չի սպառնում: Լոռու մարզի ոստիկաններն էլ տաք հետքերով պարզել են, որ 16-ամյա երեխային դանակահարել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 18-ամյա Նարեկ Վիրաբյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի հարևանությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր