211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում 17-ամյա տղան դանակահարել է տարիքակից մեկ այլ տղայի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

views-count3292 դիտում article-date 10:48 17-06-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 13-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կոտայք գյուղի վարչական տարածքում գործող «Սոս մանկական գյուղեր» կրթական հաստատությունում անհիմն պատճառով ծագած վիճաբանության ժամանակ 17-ամյա տղան դանակով հարվածել է 17-ամյա տղայի կրծքավանդակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հաջորդ օրը՝ ժամը 22։45-ի սահմաններում տուժածը «կրծքավանդակի ձախ շրջանի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ ոստիկանների ու աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս հունիսի 14-ին վերը նշված հանցագործությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով կասկածյալը հայտնաբերվել ու ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարվածը, ինչպես նաև ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր