56733 դիտում
10:56 15-10-2023
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում. 27-ամյա տղան դանակահարել է հարազատ եղբորը. մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից, որ որովայնի շրջանի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են,որ վիրավորը Արցախի Հանրապետության քաղաքացի, Լոռու մարզում ժամանակավորապես բնակվող 40-ամյա Վլադմիրի Մ.-ն:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմանններում, Գուգարք բնակավայրի բնակարաններից մեկում է գտնվում ենթադրյալ կասկածյալը, ում հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, և ոստիկաններն ու պարեկները նրան, ով Արցախի Հանրապետության քաղաքացի, 27-ամյա Արթուր Մ.-ն է, հայտնաբերում են և նշված արարքը կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով տեղափոխում են Ոստիկանության Գուգարքի բաժին:
Կարճ ժամանակ անց Արթուր Մ.-ն խոստովանում է, որ ինքն է դանակահարել և տաբատի գրպանում հայտնաբերվում է հանցագործության գործիք դանակը:
Նա ոստիկաններին հայտնում է նաև, որ այդ դանակով է հարվածել, սակայն չի հիշում քանի անգամ:
Արթուր Մ.-ն Ոստիկանության Գուգարքի բաժնից ներկայացվում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ «առողջությանը ծանր վնաս պատճառելու» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով Վլադմիրր և Արթուր Մ.-երը հարազատ եղբայրներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15547 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35798 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց