211652_close_icon
views-count5652 դիտում article-date 14:18 14-10-2019

Քոչարյանի մոտ քաղցկեղային բջիջ չի հայտնաբերվել. նա ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում. Armtimes.com

[url=http://www.armtimes.com/hy/article/171557]Armtimes.com-[/url]ը գրում է. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը ստացել է Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հյուսվածքաբանական (գիստալոգիա) հետազոտության պատասխանը: Ըստ այդմ՝ Քոչարյանի մոտ չի հայտնաբերվել որեւէ քաղցկեղային բջիջ, չարօրակացման միտում: Այդ մասին մեր զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ բարօրակ է: Ռոբերտ Քոչարյանը գտնվում է վերականգնողական փուլում, կազդուրման ընթացքում, դինամիկան դեպի լավն է գնում»,- մեր զրույցում ասաց ԲԿ տնօրենը: Մանրամասներն՝ [url=http://www.armtimes.com/hy/article/171557]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր