211652_close_icon

Էրդողանը հայտնել է, թե երբ կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում

views-count17427 դիտում article-date 16:43 13-10-2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայում այնքան ժամանակ, մինչև «կոչնչացվի Քրդական աշխատավորական կուսակցության վերջին զինյալը», ինչպես նաև ԻՊ-ը։ Ինչպես հաղորդում է Ria ovosti-ն, այդ մասն Էրդողանը ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հեռախոսային զրույցի ընթացքում։ «Նախագահը (Էրդողանը) պատմել է «Шաղաղության աղբյուր» օպերացիայի նպատակների մասին և հայտարարել, որ այն շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՔԱԿ-ի և ԻՊ-ի սպառնալիքները Սիրիայի հյուսիսում չեն վերացել ամբողջությամբ, ինչը թույլ կտа ապահովել սիրիացի փախստականների ինքնակամ ու անվտանг վերադարձը»,-ասել են Էրդողանի աշխատակազմում։

Նմանատիպ նյութեր