9128 դիտում
23:30 10-03-2018
Էրդողանը չի բացառում Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը չի բացառել Սիրիայում նոր ռազմական գործոությունների իրականացումը: Անկարան արդեն ներգրավված է Աֆրինի տարածաշրջանում քրդերի դեմ ռազմական գործողություններում:
«Մենք համապատախան քննարկումներ ենք իրականացնում: Թուրքիայի նպատակը օտար տարածքներ գրավելը չէ, այլ՝ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վերացումը: Թուրքիան կպայքարի ահաբեկիչների հետ ամենուրենք, որտեղ նրանք գործում են», ասել է Էրդողանը:
Միևնույն ժամանակ թուրքական առաջնորդը քննադատել է Սիրիայի հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցների դիրքորոշումը:
«Եթե դաշինքի երկրները կարողանային, ապա բացահայտ կդիմագրավեին Թուրքիային Սիրիայում: Սակայն նրանք բախվել են Թուրքիայի հստակ դիրքորոշմանը և իրենց մեջ քաջություն չեն գտնում գնալ այդ քայլին», ասել է Էրդողանը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիան մի քանի անգամ սպառնացել է ռազմական գործոություններ սկսել Մանբիջում, եթե հաջողության հասնի Աֆրինում: Իրավիճակը բարդանում է այն հանգամանքով, որ Մանբիջում առկա է ամերիկյան ռազմական ներկայություն:
Նմանատիպ նյութեր
17307 դիտում
16:43 13-10-2019
Էրդողանը հայտնել է, թե երբ կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում
1336 դիտում
09:16 24-10-2015
Պենտագոնը չի բացառում Սիրիայում պատանդներին ազատելու նպատակով նոր ցամաքային գործողությունները
1536 դիտում
12:23 02-10-2015
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները
Այս բաժնից
946 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
925 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք
1828 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին