Սաուդյան Արաբիան Մոսկվայից պահանջել է դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ռուսաստանից պահանջել են անհապաղ դադարեցնել Սիրիայում օդային ռմբակոծումները, հաղորդել է Al-Abaiya հեռուստաալիքը՝ հղում անելով ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիաի ներկայացուցիչ Աբդալլու ալ-Մուալլիմին:
Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում նա հայտարարել է, որ իր երկրին մտահոգում են Սիրիայում ռուսական օդուժի գործողությունները:
Հիշեցնենք, որ ռուսական կործանիչները սկսել են ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դիրքերը: