211652_close_icon
views-count96594 դիտում article-date 21:20 10-10-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել իր գործին գիտակ, պրոֆեսիոնալ ոստիկանը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրաման է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանն ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վ. Աղգաշյանը նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ. Աղգաշյանը ոստիկանության համակարգում համարվում է իր գործի գիտակ, ունի պրոֆեսիոնալ «օպերատիվնիկի» համբավ և, որ ամենակաևոոն է, ունի մարդկային բարձր հատկանիշներ։ Նրա ղեկավարած բաժնում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել, այդ թվում՝ սպանություններ, ավազակային հարձակումներ, պետությանը պատճառված խոշոր չափի դրամական վնասներ, այդ թվում՝ պետական մի քանի կառույցների ներկայացուցիչների կողմից, և նրա ղեկավարած ստորաբաժանումում բազմաթիվ հանցագործություններ են կանխվել։

Նմանատիպ նյութեր