211652_close_icon
views-count88678 դիտում article-date 18:58 02-04-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով մարդկային հատկանիշներով օժտված, պրոֆեսիոնալ ոստիկանը նշանակվել է Շիրակի մարզի ոստիկանապետ

Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության նոր պետ է նշանակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ա. Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ:

Ա. Բդոյանը ոստիկանության հնաբնակներից է, երկար ճանապարհ է անցել, մասնակցել է Ապրիլյան քառօրյա, Արցախյան 44-օրյա պատերազմներին, իր ղեկավարած բաժիններում ու ոստիկանության մարզային վարչություններում ունեցել է բարձր ցուցանիշներ ոչ միայն հանցագործությունների՝ այդ թվում՝ աղմկահարույց դեպքերի բացահայտման ուղղությամբ, այլ նաև բազմաթիվ հանցագործություններ են կանխվել ու նախականխվել նրա ղեկավարությամբ:

Բարձր է գնահատվում նաև իր մարդկային հատկանիշներով ոչ միայն իրավապահ համակարգում, այլ նաև դատական ու փաստաբանական:

Նմանատիպ նյութեր