82889 դիտում
23:16 27-01-2017
Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մարդկային հատկանիշներով օժտված պրոֆեսիոնալ ոստիկանը նշանակվել է Արմավիրի մարզի ոստիկանապետ
Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Ա. Այվազյանը նշանավել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Ա. Այվազյանը իրավապահների շրջանում համարվում է պրոֆեսիոնալ, ով բարձր հատկանիշներով է օժտված ոչ միայն քաղաքացիների հետ շփվելու, այլ նաև աշխատանքում:
Տիրապետում է և՛ օպերատիվ իրավիճակին, և՛ քննչական բնագավառին, ինչպես նաև քրեադատավարական դեպքերին:
Որտեղ որ աշխատել է նա՝ թե՛ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչությունում, և թե՛ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում՝ կարողացել է իր գործընկերների հետ բացահայտել մեծ թվով աղմկահարույց ու հնչողություն ստացած հանցագործություններ:
[b]Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյան[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/0593526001485544698654463.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)