211652_close_icon
views-count921 դիտում article-date 20:33 10-10-2019

Լվով. 7 հայ բռնցքամարտիկները դուրս են եկել կիսաեզրափակիչ

Հայ բռնցքամարտիկները շարունակում հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են: Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ: Կարեն Տոնականյանն ուժեղ է գտնվել Յուրի Սեպելյուկից, որին 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել: Այսպիսով, 7 հայ բռնցքամարտիկներ ապահովել են առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին նրանք կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը:

Նմանատիպ նյութեր