211652_close_icon
views-count1656 դիտում article-date 19:14 25-11-2015

Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայ բռնցքամարտիկները հաղթեցին թուրք մրցակիցներին եւ դուրս եկան կիսաեզրափակիչ

Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այօսր ռինգ դուրս եկան Հայաստանի վերջին 2 պատվիրակները՝ 49 կգ քաշային Ալեն Դանիելյանն ու 52 կգ քաշային Վահե Բադալյանը: Մեր 2 բռնցքամարտիկներն էլ քառորդ եզրափակիչում հաղթանակ տոնեցին Թուրքիայի ներկայացուցիչների նկատմամաբ և դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովեցին բրոնզե մեդալներ: Վահեն հաղթեց Բատուհան Ցիֆտչիին, իսկ Ալենը առավելության հասավ Բուրակ Յուցելի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Ալենը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Ռուսլան Ռուստամովի հետ: Վահեի մրցակիցը դեռևս հայտնի չէ: Կիսաեզրափակիչ մենամարտերը տեղի կունենան նոյեմբերի 27-ին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր