211652_close_icon
views-count631 դիտում article-date 21:09 31-10-2024

Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 30-ին, Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ուկրաինայի Լվով քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ջերմ, ընկերական մթնոլորտում անցկացված զրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է իր պաշտոնավարման ավելի քան երեք տարիներին, մասնավորապես դեսպանության գործունեության ընթացքում արձանագրված հաղթանակներին ու հաղթահարված դժվարություններին:

Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ համագործակցությունը Լվովի հայ համայնքի հետ եղել է օրինակելի, ինչը նպաստել է հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել համայնքի բոլոր անդամներին ակտիվ մասնակցության և աջակցության համար, հատկապես դժվարին 2022 թվականին, երբ դեսպանությունը ժամանակավորապես տեղափոխվել էր Լվով:
 
Համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել դեսպանին արված աշխատանքի, Լվովի համայնքի հարցերը մշտական հետաքրքրության կենտրոնում պահելու համար, հայտնում են Դեսպանությունից։

Նմանատիպ նյութեր