2009 դիտում
10:35 10-10-2019
Վարչապետը պետք է օրինակ ծառայի «ֆեյսբուքահայերի» համար՝ զերծ մնալով «աղբանոց» կամ «վնգստալ» բառերից․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որոնք խոստանում են դրամատիկ լինել, քանի որ երկրորդ հայկական հանրապետությունում թե՛ քաղաքական իրավիճակը և թե՛ օրենքը գրեթե բացառում են ներկայիս իշխանության վերարտադրությունը: Ինչ էլ ասենք «Արցախի ներքին գործերին չխառնվելու» մասին, 2020 թվականին ձևավորվող իշխանությունը պետք է սերտ և արդյունավետ համագործակցության մեջ լինի Հայաստանի ղեկավարության հետ:
Այսօրվա մեր իշխանության հետ դժվար թե ներդաշնակ լինեն գեներալներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը: Վերջինիս քննադատությունը Փաշինյանի կառավարության հասցեին՝ գնալով ավելի ու ավելի կոշտ է դառնում և, ըստ էության, կրկնում է 28 տարվա ընթացքում բոլոր ընդդիմադիրների ասածները՝ վայ, կործանվում ենք, վայ, անդունդի եզրին ենք, կան նաև արտահայտություններ, որոնք, ցանկության դեպքում, կարելի է մեկնաբանել որպես սպառնալիք:
Այդ քննադատությանը պատասխանելու «բեռը» դարձյալ իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նորից կրկնեմ. բարձրաստիճան պետական այրերի և քաղաքական գործիչների խոսքը, իմ կարծիքով, պետք է ավելի զուսպ և հավասարակշիռ լինի, քան սոցցանցերի «սովորական բնակիչներինը»:
Վստահ եմ, որ ԱԽ քարտուղարը, ինչպես նաև վարչապետը պետք է օրինակ ծառայեն շարքային «ֆեյսբուքահայերի» համար՝ զերծ մնալով «աղբանոց» (ոչ ուղիղ իմաստով) կամ, ասենք, «վնգստալ» (մարդկանց հանդեպ կիրառությամբ) բառերից: Ինչ մնում է Սամվել Բաբայանին, ապա նա, կարծես, ԼՂՀ նախագահ դառնալու հավակնությունների մասին պաշտոնապես չի հայտնել, բայց եթե հայտնի, չեմ կարծում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը դրանից շատ կուրախանա: Սակայն անկախ այս բոլոր հանգամանքներից, նախկին դաշտային հրամատարների ժամանակը ՀՀ և ԼՂ պետական բարձր պաշտոններում, ըստ իս, անցել է. պատերազմի ժամանակ շատ բաներ «կարելի էր», իսկ հիմա, պետության տեսանկյունից, հակացուցված է:
Հայտնի թեկնածուներից մնացին Արայիկ Հարությունյանը և Մասիս Մայիլյանը: Բայց Արցախի նախկին վարչապետը բիզնեսմեն է, ոմանք ասում են նաև, ԼՂ մասշտաբով՝ օլիգարխ: Անկախ նրանից, թե որքանով են նրա բիզնեսի մասին պատմությունները ճիշտ կամ սխալ, գործարարները հայկական պետություններում չափազանց խոցելի են և զուտ քաղաքական դաշտում միանշանակ չեն ընկալվում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
19:23 16-05-2014
Պույոլը պետք է օրինակ ծառայի բոլորի համար. Բարտոմեու
745 դիտում
18:44 30-08-2023
Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների համար․ Արտակ Բեգլարյան
982 դիտում
22:36 06-10-2023
Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի՝ զերծ մնալով վտանգավոր հետևանքներից․ Արամ Ա
Այս բաժնից
559 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»