211652_close_icon
views-count934 դիտում article-date 18:44 30-08-2023

Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների համար․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շնորհակալություն Ֆրանսիայի Փարիզ քաղաքի, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնների ներկայացուցիչներին, ովքեր Արցախի ժողովրդի համար այս ծանրագույն ժամանակահատվածում ուշադրություն են դարձրել մեր կարիքներին և հասել են Կոռնիձոր՝ իրենց սատարումը բերելու մեզ:
 
Սա պետք է օրինակ ծառայի բոլոր արժեքահեն երկրների, համայնքների ու առաջնորդների համար՝ խոսքից անցնելու գործի և կասեցնելու ալիևյան ռեժիմի կողմից Արցախի ժողովրդի ցեղասպանությունը»:

Նմանատիպ նյութեր