Լիոնել Մեսի. Մի պահ մտածում էի «Բարսայից» հեռանալու մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ թիմում ունեցել է բարդ ժամանակներ:
«Կային ժամանակներ, երբ ես որոշակի պատճառներով ինձ լիովին ուժասպառ էի զգում:Ես որոշակի խնդիրներ ունեի հարկային ծառայության հետ, հատկապես՝ 2013-2014 թվականներին:
Դա իմ և իմ ընտանիքի համար ծանր ժամանակաշրջան էր: Մարդիկ չգիտեն, թե այն ժամանակ ինչ էր կատարվում:
Ավելին, այն ժամանակ ես բոլորովին փոքրի երեխա ունեի, որը ոչինչ չէր հասկանում: Դա հեշտ շրջան չէր:
Այն ժամանակ մտածում էի հեռանալու մասին: Ոչ թե նրա համար, որ ցանկանում էի լքել «Բարսան», այլ այն ամենի պատճառով, ինչ կատարվում էր», ասել է Մեսին: