211652_close_icon
views-count2534 դիտում article-date 09:13 09-10-2019

Ով է կանգնած Ջուլիանիին Երևան հրավիրելու որոշման հետևում․ «Ամերիկայի ձայն»

Ջուլիանիին Հայաստան հրավիրլու որոշման հետևում կանգնած է Ռուսաստանը, գրում է Polygraph.info-ն Սեպտեմբերի 27-ին, Washington Post-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին նախատեսել էր այցելել Երևան ՝ Եվրասիական տնտեսական միության ֆորումին մասնակցելու համար, սակայն չեղարկել է իր այցն այն բանից հետո, երբ իմացել է, որ միջոցառման կազմակերպման հետևում կանգնած է Ռուսաստանը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5115816.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Սեպտեմբերի 30-ին Ջուլիանիի նախանշված ելույթի օրը, նրա անունը դեռ մասնակիցների ցուցակում էր: Համաժողովին ներկա լրագրողների խոսքով՝ օրակարգի փոփոխության հետ կապված որևէ բացատրություն չի տրվել: Նույն օրը Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ կապ չունի Ջուլիանիի հրավերի հետ: «Ռուսական կողմը ոչինչ չգիտի Ջուլիանիի մասնակցության կամ դրա չեղարկման մասին», - ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սակայն այդ պնդումն այնքան էլ ճշմարիտ չէ: Լրագրող Նիլ Հաուերը, ով գտնվում է Երևանում, Polygraph.info-ին ասել է, որ ՀՀ ԱԳՆ-ն իրեն տեղեկացրել էր, որ ներգրավված չէ Ռուդի Ջուլիանիի հրավերքի հարցում: «Հայաստանի ԱԳՆ-ից ինձ ասացին, որ իրենք չեն կարող որևէ տեղեկություն տրամադրել Ջուլիանիի վերաբերյալ, քանի որ նրա հրավերը պաշտոնապես չի ուղարկվել իրենց կողմից, ուստի այն ուղարկվել է ուրիշի կողմից»,- ասաց Հաուերը: Ամեն ինչ վկայում է, որ Ջուլիանիին հրավիրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Համաժողովի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր Ջուլիանիի մասնակցությունը, պետք է վարեր Սերգեյ Գլազևը, ով Պուտինի խորհրդականն էր 2012 թվականից մինչև անցած ամիս: Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանը հայտարարեց վերջինիս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակման մասին: Սերգեյ Գլազևը առավել հայտնի է Ռուսաստանին եվրո/դոլարային գոտուց կտրելու քայլով ու հակաամերիկյան տնտեսական իր հայացքներով ու հրապարակումներով: Նա նաև առաջինն էր, ով հրապարակավ կասկածի տակ առավ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հավատարմությունը, որոնց ԱՄՆ-ը չի ընդգրկել այսպես կոչված «Կրեմլի ցուցակի» մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել Գլազևի դեմ 2014 թ-ին՝ Ղրիմի թերակղզին բռնակցելու և Ուկրաինայի արևելքում պատերազմը հրահրելու գործում իր դերակատարության համար:

Նմանատիպ նյութեր