2486 դիտում
09:13 29-06-2022
Ո՞վ է կանգնած ռուսական էներգետիկ էլիտայի ինքնասպանությունների շարքի հետևում․ «Ամերիկայի ձայն»
Տարեսկզբից տարօրինակ հանգամանքներում կյանքից հեռացել են ռուս մի քանի խոշոր գործարարներ։ Նրանք ունեին խոշոր միջոցներ, իշխանություն, շքեղ անշարժ գույք։ Հունվարի 30-ին Լենինգրադի մարզի Վիբորգսկի շրջանի Լենինսկի գյուղում հայտնաբերվել է «Գազպրոմ-Ինվեստ» տրանսպորտային ծառայության ղեկավար Լեոնիդ Շուլմանի դին, ով ենթադրաբար ինքնասպան է եղել։ Նույն գյուղում փետրվարի 25-ին Գազպրոմի մեկ այլ բարձրաստիճան աշխատակից Ալեքսանդր Տյուլյակովին հայտնաբերել են կախված։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Երեք օր անց նավթագազային միլիարդատեր Միխայիլ Ուոթֆորդին կախված են գտել Լոնդոնի մերձակայքում գտնվող իր առանձնատանը։ Մարտի վերջին միլիոնատեր Վասիլի Մելնիկովին իր կնոջ և երկու երեխաների հետ սպանված են գտել Նիժնի Նովգորոդի իրենց բնակարանում։ Չորսն էլ մահացել են դանակի բազմաթիվ հարվածներից։ Մեկ ամիս անց՝ ապրիլի 18-ին, Մոսկվայում սպանված են գտել Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաևի ընտանիքին։ Հետաքննությունը կարծում է, որ Ավաևը սպանել է կնոջն ու դստերը, իսկ հետո կրակել է ինքնիրեն։ Հաջորդ օրը «Գազպրոմի» դուստր ձեռնարկություն հանդիսացող «Նովատեկ» գազի արդյունահանման ընկերության նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենյային մահացած են գտել Իսպանիայում՝ սեփական առանձնատանը՝ կացնահարված կնոջ ու դստեր հետ:
«Այն, ինչ տեղի է ունենում, արտացոլում է Ռուսաստանի Դաշնությունում արժեհամակարգի ամբողջական փլուզումը։ Ոչ միայն իշխանությունն է սպանում մարդկանց, այլ ռուսները սպանում են ռուսներին տնտեսական շահի համար։ Սպանությունների հետևում կարող են կանգնած լինել և՛ կառավարությունը, և՛ դժգոհ աշխատակիցները կամ մրցակիցները: Դա կարող է լինել նաև սերնդափոխության արդյունք։ Պուտինյան ռեժիմը երիտասարդ չէ, չէ՞ որ առաջնորդն արդեն 70 տարեկան է, շրջապատողները հիմնականում նույն տարիքի են։ Այս տարիքում դուք սկսում եք մտածել իրավահաջորդի մասին։ Ու՞մ են պատրաստվում փոխանցել հարստությունը: Հաջորդ սերնդին: Ազատվել նրանից, ով կարող է խանգարել այս գործընթացին, շատերի համար գայթակղիչ է»,- ասում է ԱՄՆ պետքարտուղարի նախկին խորհրդական Փոլ Գոբլը։
«Սպանդը Լյորետում. կենցաղային հանցագործություն, թե՞մաֆիոզներ», «Պուտինի մատնահետքերը ամենուր են» – այսպիսի վերնագրերով են հրապարակվել արևմտյան լրատվամիջոցներում ռուս միլիոնատերերի մահը նկարագրող հոդվածները։
«Ենթադրվում է, որ այս բոլոր մարդիկ ինքնասպան են եղել: Վերջինը Պրոտոսենյան էր Իսպանիայում։ Հանկարծ պարոն Պրոտոսենյան, իբր, կախվել է՝ կացնահարելով իր կնոջն ու փոքրիկ դստերը: Կարծում եմ, որ նպատակը Պուտինին ընդդիմացող բոլորին վախեցնելն է, հասկացնելը, որ եթե ինչ-որ մեկը դեմ է, ուրեմն ոչ միայն ինքն է սպանվելու, այլեւ իր երեխաները։ Կարծում եմ, դա է պատճառը, որ էներգետիկ ընկերության հետ կապված մարդիկ կարող էին սպանվել: Նրանք ընդդիմացան կամ տեղեկություններ արտահոսեցին Արևմուտք, որոնք կարող էին օգնել պատժամիջոցներ սահմանելուն: Էներգետիկ ընկերություններն այն են, ինչը կերակրում է Պուտինին», - ասում են «Պարուհին և սատանան» գրքի համահեղինակներ Սառա Ուինը և ՋոնՕ'Նիլը:
«Ամերիկացի ավազակի հայտնի արտահայտություն կա, որին հարցրել են, թե ինչու է նա հատկապես թալանել բանկերը։ Նա պատասխանեց՝ որովհետեւ այնտեղ փող կա։ Ինչո՞ւ են ռուսները, հավանաբար, սպանում Գազպրոմի հետ կապված ռուսներին: Որովհետև այնտեղ է փողը»,- ավելացրել է Փոլ Գոբլը:
Փորձագետները համակարծիք են, որ ժամանակակից Ռուսաստանը և նրա հատուկ ծառայությունների կիրառած գործիքակազմը ստիպում է մտածել «Գազպրոմի» հետ կապված բարձրաստիճան ռուսաստանցիների ինքնասպանության վարկածի շուրջ, որի կոռուպցիոն սխեմաների մասին գրել են վերջերս Proekt հրատարակությունը և Ալեքսեյ Նավալնիի թիմը։
« ՊԱԿ-ից հեռացած Վալտեր Կրիվիցկին ասում էր, որ ցանկացած հիմար կարող է սպանություն կատարել, բայց կեղծ ինքնասպանության կամ բնական մահի բեմադրության համար իսկական արհեստավարժ է պետք: Սա հենց այն է, ինչ Ստալինը բազմիցս արել է։ Նրանք դա անվանում են լիկվիդացիա, և Վլադիմիր Պուտինն անշուշտ դարձավ դրա վարպետը: Նա այն մարդկանցից է, ովքեր մանիպուլյատորներ են, ովքեր կարողանում են ուրիշներին օգտագործել մարդկանց մահապատժի ենթարկելու համար այնպես, ինչպես Ստալինը: Նա իսկապես Ստալինի ժառանգն է, ով բազմիցս ասել է, որ Խորհրդային Միության անկումը գլխավոր աշխարհաքաղաքական աղետն էր»,- ասել է Ջոն Օ'Նիլը:
Նրա հետ համաձայն է Փոլ Գոբլը. «Ռուսներն այլևս չեն ամաչում։ Օրինակ, խորհրդային տարիներին, նույնիսկ երբ Ստալինը կազմակերպել էր Տրոցկու սպանությունը, նա դա իրեն չէր վերագրում։ Նա, անկասկած, հրաման չէր տվել և, անկասկած, գոհ էր։ Երբ մարդասպանը դուրս եկավ մեքսիկական բանտից, նա ապրեց այն լավ կյանքով, որը կարելի էր ապրել Մոսկվայում: Այսօր Ռուսաստանում նման գործերով զբաղվողներին պարգեւատրում են: Դա շատ ավելի վախեցնող միտում է, քանի որ այժմ շատ ավելի մեծ հավանականություն կա, որ նման բաները կրկնվեն»:
Փորձագետները նշում են, որ դժվար է մեկ շարքի մեջ չդնել ռուսական իշխանությունների համար անընդունելի էմիգրանտների թունավորումը և միլիոնատերերի հանկարծակի ինքնասպանությունների շարքը։ Նրանց մահվան պատճառներն այժմ հետաքննում են բրիտանական, իսպանական և ռուսական իրավապահ մարմինները։

Նմանատիպ նյութեր
2531 դիտում
09:13 09-10-2019
Ով է կանգնած Ջուլիանիին Երևան հրավիրելու որոշման հետևում․ «Ամերիկայի ձայն»
11195 դիտում
23:00 07-05-2018
Բրիտանիայում ընդունված նոր օրենքը հնարավոր է դարձնում ռուսական էլիտայի դեմ աննախադեպ տնտեսական պատժամիջոցներ կիրառել
4012 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3649 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում