8200 դիտում
09:50 17-03-2018
Տխուր իրավիճակ է. դրա հետևում ռուսներն են. մի բան, որ այլևս երբեք չպետք է տեղի ունենա. Թրամփ. «Ամերիկայի ձայն»
Միացյալ Նահանգները հայտարարեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունման մասին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից մեկ օր անց: Լոնդոնը որոշել էր 23 ռուս դիվանագետների վտարել, այստեղ թունավոր նյութով հարձակում իրականացվելու պատճառով։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4302030.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Մեծ Բրիտանիայի որոշմումն աջակցեցին նաև Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները:
«Ես խոսել եմ վարչապետ Մեյի հետ: Տխուր իրավիճակ է: Ինչպես երևում է, դրա հետևում ռուսներն են՝ մի բան, որ այլևս երբեք չպետք է տեղի ունենա: Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում», - ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են 2016 թվականի ընտրությունների ընթացքում Միացյալ Նահանգների նկատմամբ կիբերհարձակման մեջ մեղադրվող Ռուսաստանի կառավարությանն ու հետախուզությանը մոտ կանգնած անձանց և Պետերբուրգում գործող թրոլերի ֆաբրիկայի աշխատակիցների դեմ:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Բրայան Օթոլի խոսքով սակայն, նոր պատժամիջոցները բավականին մեղմ են.
«Կարող էին ընդունել պատժամիջոցներ, որոնք ավելի կոշտ կհարվածեին Պուտինի մերձավոր իշխանավորներին, լույս կսփռեին նրանց գումարների վրա»:
Սպիտակ տունն իր կողմից նշում է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կապված կլինեն Մոսկվայի պահվածքից:
«Նրանք պետք է որոշեն, թե արդյոք ցանկանում են հանդիսանալ դրական թե՝ բացասական գործոն: Կարծում եմ տեսնում եք, որ մենք Ռուսաստանի հետ կոշտ ենք վարվելու, քանի դեռ նրանք չեն որոշել փոխել սեփական պահվածքը», - ասել է Սպիտակ տան մամլո խոսնակ Սարա Սանդերսը:
Մոսկվան իր կողմից հայտարարել է, որ ընդհակառակը, Բրիտանիայի գործողությունների դեմ համարժեք է գործելու:
Նմանատիպ նյութեր
2029 դիտում
18:29 24-04-2022
Այլևս երբեք չպիտի թողնենք, որ մեզ հետ տեղի ունենա նման բան. Ռուբեն Ռուբինյան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»