211652_close_icon
views-count25234 դիտում article-date 23:35 08-10-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է էլեկտրասյունը և հայտնվել ձորակում. ՍՊԸ հաշվապահն ու խոհարարը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արմեն Հ-ն իր վարած Mercdes մակնիշի 35 VN 480 համարանիշի ավտոմեքենայով Մրգաշեն-Նոր Արտամետ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Աբովյան քաղաքի բնակիչներ, 47-ամյա Էլմիրա Հ-ն և 27-ամյա Ջուլիետա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ-ն Mercedes-ը շահագործում էր որպես «Յանդեքս» տաքսի ծառայություն, իսկ վիրավորներից Էլմիրա Հ-ն աշխատում է հանրապետությունում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ խոհարար, իսկ Ջուլիետա Հ-ն՝ նույն ՍՊԸ-ում՝ որպես հաշվապահ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր