211652_close_icon
views-count6703 դիտում article-date 21:16 03-06-2014

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. վարորդն Opel-ով տապալել է էլեկտրասյունը և հայտնվել ձորակում. ոստիկանությունը փնտրում է նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Opel մակնիշի 34 ND 749 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանպարհի երկաթբետոնե արգելապատնեշին և հայտնվել ձորակում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր ժամանած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերտիվ քննչական խումբն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները պարզում են վարորդի ինքնությունը, ինչպես նաև՝ վթարի հետևանքով կա՞ն տուժածներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով տապալվել է փայտյա Էլեկտրասյունը և վնասվել է բետոնե էլեկտրասյունն ու պոկվել էլեկտրալարերը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր