211652_close_icon
views-count28919 դիտում article-date 22:40 17-07-2018

Ավտովթար Կոտայքի մարզում․ 48-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին և հայտնվել ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ, հուլիսի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 12։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 48-ամյա Նորայր Մարությանն իր վարած Mercedes մակնիշի 35 PR 958 համարանիշի ավտոմեքենայով Երևան - Սևան ավտոճանապարհի 50 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ վարորդի համաքաղաքացիներ՝ 41-ամյա Քրիստինե Փարսադանովան, 16-ամյա Գուրգեն Մարությանը, 11-ամյա Արմեն Մարությանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի ընտանիքի անդամներն են։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր