30131 դիտում
16:29 08-10-2019
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են 54–ամյա վարորդի Mercedes-ը և 60–ամյա վարորդի 06-ը. 4 վիրավորներից 2-ը մանկահասակներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 36-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 54-ամյա Բաբկեն Հ.-ի վարած Mercedes մակնիշի 34 LZ 615 համարանիշի և Զիթհանքով գյուղի բնակիչ, 60-ամյա Ցոլակ Ք.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 FՍ 669 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ցոլակ Ք.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 27-ամյա Լուսինե Ս.-ն, 7-ամյա Էլյա Ք.-ն, 1-ամյա Արտյոմ Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ քննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյոութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+