211652_close_icon
views-count1837 դիտում article-date 10:21 08-10-2019

Կարևոր փոփոխություն է պատրաստվում կոռուպցիայի դեմ պայքարում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասում: Գործող օրենսգրքով յուրացման կամ վատնման համար, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, որպես լրացուցիչ պատիժ նախատեսված է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Բայց եթե յուրացումը կատարվել է առանձնապես խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից, նման լրացուցիչ պատիժ նախատեսված չէ: Սա ակնհայտորեն արվել է այն նպատակով, որ պետական բյուջեից խոշոր վատնումներ կատարողները կարողանան շարունակել իրենց գործունեությունը պետական ապարատում, նույնիսկ իրենց հանցանքի բացահայտման դեպքում: Նոր իշխանությունը փորձում է լրացնել այս բացը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր