211652_close_icon
views-count30944 դիտում article-date 19:49 07-10-2019

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. ВАЗ 21099-ը բախվել է ծառին. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 15-դ կմ հատվածում ВАЗ 21099 մակնիշի 35 PԼ 875 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 52-ամյա Գարիկ Ե-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Իջևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր