211652_close_icon
views-count30220 դիտում article-date 11:45 06-10-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. 32-ամյա վարորդը «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արա Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 32 ՏZ 777 համարանիշի ավտոմեքենայով Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արա Ա-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաստի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվ են գործել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր