6249 դիտում
20:59 05-10-2019
Հաղորդում հանցագործության մասին. հարձակում «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի վրա
Սույն թվականի հոկտեմբերի 5-ին 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, հարձակվել են Բուզանդի 1/3 շենքի 4-րդ հարկում տեղակայված «Հայելի» մամուլի ակումբի և նույն հասցեում գործող Hayeli.am կայքի խմբագրության վրա (առկա են տեսանյութ և լուսանկարներ):
Նշված անձինք պաշարել են ակումբի մուտքը և կատարել խուլիգանական արարք` ձվեր նետել և հանդես եկել հայտարարությամբ, որ կայքն ու ակումբը պետք է փակել, քանի որ կայքի հրապակումներից մեկը իրենց սրտով չէ, իսկ գլխավոր խմբագիր և ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է:
«Հայելի» մամուլի ակումբը և Hayeli.am կայքի խմբագրությունը դիմում են իրավապահ մարմիններին` ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին` անհապաղ իրավական գնահատական տալ կատարված խուլիգանական արարքին, պատժել խուլիգաններին և նրանց թիկունքում թաքնված պատվիրատուներին: Պահանջում ենք ապահովել անհրաժեշտ պայմաններ` «Հայելի» մամուլի ակումբի, Hayeli.am կայքի խմբագրության, ինչպես նաև գլխավոր խմբագիր, ճանաչված լրագրող Անժելա Թովմասյանի մասնագիտական գործունեության և անվտանգության համար: Շահարկումը, թե Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, համարում ենք քաղաքական հետապնդում, անձի ազատության և ընտանիքի դեմ ուղղված քայլ, իսկ ակումբի և խմբագրության նկատմամբ կատարված արաքը` խոսքի ազատության ոտնահարում:
Խոսքի ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, ինչին մենք հետամուտ ենք լինելու ցանկացած գնով. մեզ լռեցնելու ցանկացած փորձ անիմաստ ժամավաճառություն է: Վերջին հաշվով մենք ոչ ոքի չենք պարտադրում կարդալ մեր նյութերը: Միաժամանակ հակահայ քարոզչության հարցում մեր կայքի մոտեցումների մասին տկարամիտ հայտարարություններ անողներին և մեզ հանիրավի մեղադրանքներ ներկայացնողներին խորհուրդ ենք տալիս բացել և կարդալ ստեղծման օրից ի վեր մեր կայքում տեղ գտած բոլոր հրապարակումները` համոզվելու համար, որ հայամետ գիծը մեզ համար վերքաղաքական արժեք է` ի տարբերություն ներկա իշխանություններին սատարող որոշ զոմբիների:
Միայն ողորմելի ուղեղով մարդկանց գլխում կարող էր ծնվել միտք առ այն, որ Անժելա Թովմասյանը կարող է հակահայկական քարոզչություն կատարել։ Մեզ համար հայրենիքը, Արցախը կարմիր գիծ են. սա քննարկման թեմա չի կարող լինել:
Իսկ Արցախի վերաբերյալ իշխանության չմտածված, չտրամաբանված քայլերը միշտ եղել են մեր կայքի և գլխավոր խմբագրի մտահոգության թեման. եթե կայքի վրա հարձակվողները այնքան անգետ են, որ չեն հասկացել անգամ վերնագրում դրված չակերտի իմաստը, ապա թող գնան նախ ինքնակրթվեն, իսկ հետո համապատասխան ձվերի ակցիա անցկացնեն իրենց սիրելի առաջնորդի նստավայրի մոտ, երբ նա վերելակային հերթական ջերմ հանդիպումից հետո ֆեյսբուքում հիացական գրառում կկատարի Ալիևի մասին:
Ի դեպ, տարօրինակ է, որ այս պսեվդոհայրենասեր ջահելները ձվեր չնետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, երբ նա միջազգային բարձր ամբիոնից հայտարարեց, թե Արցախի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար, այն դեպքում, երբ Ալիևը առիթը բաց չի թողնում կրկնելու, թե Արցախը Ադրբեջանի մաս է: Ինչևէ, քաղաքական բանավեճի առիթով չէ հրապարակումը:
Սպասում ենք իրավապահների մասնագիտական, օպերատիվ և օրինական քայլերին, որից հետո միայն հանդես կգանք հետագա քայլերով»:
«Հայելի» մամուլի ակումբ, Hayeli.am
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
10:04 09-10-2019
Անթույլատրելի է` դատախազությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման համար առաջադրել է ամենամեղմ պատիժը. Hayeli.am
5683 դիտում
23:08 14-01-2019
Հաղորդում հանցագործության մասին. կայքի հիմնադիր-խմբագիրը դիմում է իրավապահներին
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)