1789 դիտում
10:04 09-10-2019
Անթույլատրելի է` դատախազությունը «Հայելի» ակումբի վրա հարձակման համար առաջադրել է ամենամեղմ պատիժը. Hayeli.am
[url=https://hayeli.am/?p=151054&l=am&fbclid=IwAR0CGcMh8FsnW0fAEsjFjE1kD8cxlWaaHXaAgau0LV4p0UKQ7KHbQEiuE7U]Hayeli.am[/url]-ը գրում է. Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ` «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, 1-ին կետով սահմանվում է ` 1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Այսինքն` «Հայելի» ակումբի վրա հարձակում գործած 4 խուլիգանները լավագույն դեպքում տուգանվելու են` 200-400 հարյուր հազար դրամ: Սա նման արարքի համար ըստ էության ամենաթեթև մեղադրանքն է, որ դատախազությունը կարող էր առաջադրել:
Մինչդեռ Քրեական օրենսգրքով այս արարքի համար սահմանված են ավելի խիստ և տվյալ միջադեպի համար ավելի համարժեք պատիժներ, որոնց կիրառումը ուղղակի անհրաժաշտություն է` հետագայում ԶԼՄ-ների հադեպ նման ոտնձգությունները բացառելու տեսանկյունից:
Մանրամասներն՝ [url=https://hayeli.am/?p=151054&l=am&fbclid=IwAR0CGcMh8FsnW0fAEsjFjE1kD8cxlWaaHXaAgau0LV4p0UKQ7KHbQEiuE7U]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
6249 դիտում
20:59 05-10-2019
Հաղորդում հանցագործության մասին. հարձակում «Հայելի» ակումբի և Hayeli.am կայքի վրա
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21094 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու