211652_close_icon
views-count42255 դիտում article-date 21:51 04-10-2019

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Lexus-ը, 2 Opel և 06-ը. կա 7 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX 450 մակնիշի 70 RR 900 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 OT 965 համարանիշի, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի և մեկ այլ Opel մակնիշի 36 ԼR 029 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, 3-ը՝ Աշտարակի, 4-ը՝ Ապարանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր ժամանել էին 1 մարտական հաշվարկով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Ապարանի և Աշտարակի բժշկական կենտրոնների բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոցներ տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանտար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի և Աշտարակի բաժիններ, որտեղից ժամանել են օպերատիվ խմբերը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքների տեսուչների գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորների մեջ կան նաև ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողներ, իսկ ավտոմեքենաներից մեկի մեջ էլ հայտնաբերվել է զինվորական համազգեստ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: [color=#CC0000][b]**** 05.10.19, 10:00 Քիր առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են, որ Opel մակնիշի 36 LR 029 համարանիշի ավտոմեքենան վարել է Վանաձորի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Ս.-ն, Opel մակնիշի 36 AT 003 համարանիշի ավտոմեքենան վարել է Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Տիգրան Ս.-ն, Lexus-ը վարել է Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արամայիս Մ.-ն, իսկ 06-ը վարել է Հարթավան գյուղի բնակիչ, 25-ամյա Մկրտիչ Հ.-ն: Վթարի հետևանքով վարորդներից Արտյոմ Ս.-ն, նրա ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 58-ամյա Զարիկ Ս.-ն, 38-ամյա Լուսինե Ս.-ն և 18-ամյա Միշա Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ վարորդ Տիգրան Ս.-ն, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 30-ամյա Արա Մ.-ն, 29-ամյա Հայկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարոդներից Տիգրան Ս.-ն, նրա ուղևորներ, Արա Մ.-ն և Հայկ Խ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:[/b][/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր