211652_close_icon
views-count7219 դիտում article-date 13:00 02-10-2019

Բավարական կոնցեռնը թողարկել է BMW X5 M և BMW X6 M սպորտային ամենագնացները. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բավարական կոնցեռնի BMW M սպորտային մասնաճյուղը թողարկել է նոր՝ X5 M և X6 M ամենագնացները, ինչպես նաև դրանց ավելի հզոր՝ M Competition տարբերակները: Նոր մոդելները հիմնված են 5-րդ սերնդի X5 և X6 տարբերակների վրա: M և M Competition մոդելները ավելի ոճային են, շքեղ և հզոր, քան ստանդարտ ամենագնացները: 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով 2 նոր մոդելներն էլ հագեցած են 4,4լ աշխատանքային ծավալով V8 շարժիչով, ընդ որում՝ M մոդելը 600 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ 100 կմ/ժ արագության այն հասնում է ընդամենը 3,8 վայրկյանում: 617 ձիաուժ հզորությամբ M Competition-ը 100 կմ/ժ արագության հասնում է 3,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը սահմանափակված է 250 կմ/ժ-ով: 2 մոդելներն էլ վաճառքում կհայտնվեն գարնանը: BMW X5 M-ի գինը կինի 105,100 դոլար, ավելի հզոր՝ BMW X5 M Competition-ի գինը կլինի 114 100 դոլար: BMW X6 M -ի գինը կլինի 108 600, ավելի հզոր՝ BMW X6M Competition-ի գինը՝ 117 600 դոլար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր