211652_close_icon
views-count36198 դիտում article-date 10:46 01-10-2019

Երևանում մասնավոր դայակը թալանել է Շրջակա միջավայրի նախարարի խորհրդականի տունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 22-ամյա Նարինե Ս.-ն և հայտնել, որ այս տարվա հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 30-ամյա Արմինե Մ.-ն իր տան ննջասենյաից հափշտակել է 700 հազար դրամ արժողությամբ ոսկյա խաչը և 400 ԱՄՆ դոլար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նարինե Ս.-ն իրավապահներին հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, իսկ կասկածյալ Արմիեն Մ.-ն իր տան մասնավոր դայակն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր