«Մահաբեր» անունով հայտնի Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյանի հատվածում «Հոմպլեքս Հիպեր Մոլի» կողմից կառուցվող վերգետնյա անցման շնորհիվ այսուհետ հետիոտները կանցնեն անվտանգ ու ապահով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Հանրապետությունում կան ճանապարհներ, որոնք Երևանը կապում են մարզերի հետ, և որտեղ մեծ թիվ են կազմում ճանապարհատրանսպորտային պատահարները՝ այդ թվում ողբերգական, և վրաերթերը՝ այդ թվում մահվան ելքով։ Ու այդ ճանապարհները ժողովրդի կողմից ստացել են «մահաբեր» անունը։
Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, որտեղ ամիսներ առաջ մեծ շուքով բացվեց «Հոմպլեքս Հիպեր Մոլը», երբ այն սկսեց գործել, որի բացմանն ի դեպ ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շատերի մոտ արդարացի մտավախություն առաջացավ, որ այդ հատվածում վրաեթերի դեպքերը կավելանան, քանի որ մենք՝ հայերս, սիրում ենք փողոցը անցնել չթույլատրելի հատվածով, անգամ եթե մի քանի մետր այն կողմ կա հետիոտնի համար նախատեսված անցման վայր և գործում են ստորգետնյա կամ վերգետնյա անցումներ։
Այսօր՝ հունիսի 11-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է «Հոմպլեքս Հիպեր Մոլի» կողմից սկսվել են վերգետնյա անցման կառուցման աշխատանքները և ի տարբերություն Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա անցման, որի աշխատանքները մեծ թափով սկսվեցին, սակայն ցավոք մինչ այժմ մնացել են անավարտ՝ աշխատանքների դադարեցման պատճառով, իսկ ահա «Հոմպլեքս Հիպեր Մոլի» կողմից կառուցվող վերգետնյա անցման կառուցապատողներն աշխատանքները իրականացնում են անգամ շաբաթ և կիրակի օրերին։
Վերգետնյա անցումը հազարավոր կյանքեր կփրկի, եթե շահագործումից հետո հետիոտները պահպանեն անվտանգության կանոնները և անցնեն վերգետնյա անցումով։
«Հոմպլեքս Հիպեր Մոլը» նաև քաղաքացիների համար կառուցել է հարմարավետ կանգառ, քանի որ վերգետնյա անցման մոտ գործում է միջհամայնքային և միջմարզային տրանսպորտի համար նախատեսված կանգառը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նման վերգետնյա անցում ճիշտ կլինի, որպեսզի կառուցվի նաև Երևան Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի ժողովրդի լեզվով ասած Արծվի թևեր չհասած հատվածում, քանի որ հարակից հազարավոր քաղաքացիներ են բնակվում ու այդ հատվածում նույնպես տեղի են ունենում վրաերթեր, այդ թվում՝ մահվան ելքով, ու կառավարությունը պետք է բարի կամք դրսևորի, այդ մարդկանց փրկի մահվան ճիրաններից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ամիսներ առաջ կառավարությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով քաղաքացիների անվտանգությունը, խոշոր չափի գումար է տրամադրել, որպեսզի Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվի վերգետնյա անցում, ինչը մեծ ոգևորություն էր առաջացրել հատկապես վարորդների մոտ, քանի որ եղել էին հարյուրավոր դեպքեր, երբ նշված հատվածում տեղի էին ունեցել վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու վարորդն ու հետիոտնը մեկմեկու էին մեղադրել վրաերթերում։
Մի քանի ամիս շարունակ մեծ թափով աշխատանքները սկսվել են, հենասյուները կանգնեցրել, դրվել են մի քանի աստիճաններ, սակայն արդեն տևական ժամանակ է գործն առաջ չի գնում, ինչը անհանգստություն է պատճառում թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին և թե՛ Հյուսիսային ավտոկայան ժամանողների։
Իսկ թե երբ կվերսկսվի այդ լավ գործը, որն անավարտ է մնացել, երևի միայն կառուցապատողին է հայտնի, բայց որ օր առաջ պետք է աշխատանքներն ավարտին հասցվեն, դա ակնհայտ է։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի