211652_close_icon
views-count1717 դիտում article-date 10:07 10-06-2026

Ծեծկռտուք՝ Սյունիքի մարզում․ 42-ամյա տղամարդը հայտնել է, որ հարևանը մահակով ծեծի է ենթարկել իրեն

Հունիսի 7-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Թ․-ն և հայտնել, որ հարևան Սաքոն իրեն ծեծի է ենթարկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Մհեր Թ․-ն հայտնել է, որ ժամը 03։30-ի սահմաններում Խնձորեսկ բնակավայրի սուպերմարկետի հարակից տարածքում համագյուղացի 30-ամյա Սարգիս  Բ․-ն հանդիպել է իրեն և հարցրել, որ նախկին միջադեպի վերաբերյալ ինչու է հաղորդում ներկայացրել ոստիկանություն և մեքենայից հանելով մահակը հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր