211652_close_icon
views-count3113 դիտում article-date 20:48 30-09-2019

«Այդքան ամբախ-զամբախ գործուղումների արանքում բուն գործով զբաղվելու ժամանակ գտեք». Արմեն Աշոտյան

Բրյուսելից տեղեկացա, որ եվրոպական վերջին ընտրություններից հետո Հայաստանի որեւէ պաշտոնական պատգամավորական պատվիրակություն դեռ չի այցելել Բրյուսել եւ չի ծանոթացել իրենց նոր գործընկերների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի: Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում ժամանակ գտեք նաեւ բուն գործով զբաղվելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «ԱՅԴՔԱՆ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԳՏԵՔ Եվրոպական խորհրդարանում ավարտվեց ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության ձեւավորումը ( DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի եւ մեր հարեւանների հետ: Ինչպես հայտնի է, Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Cooperation Committee), իսկ Հայաստանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Partnership Committee), որը ես եւ իմ եվրոպացի գործընկեր-համանախագահ Սաջաթ Քարիմը հասցրեցինք միասին հիմնադրել՝ ի կատարումն Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի: Օրերս պատվիրակության ղեկավար է ընտրվել էստոնացի Մարինա Կալյուրանդը, ով ներկայացնում է սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը: Մինչ Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալը նա ակտիվորեն զբաղվել է Էստոնիայի ներքին քաղաքականությամբ, եղել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար, դեսպան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեքսիկայում, Ղազախստանում: Պատվիրակության ղեկավարի երկու տեղակալների անունները նույնպես հայտնի են՝ լեհ Կոզմա Զլոտովսկին պահպանողականներից եւ լիտվացի Ռասա Յուկնիավիչենեն ԵԺԿ-ից: Վերջինս ունի շատ լուրջ քաղաքական բագաժ: Յուկնիավիչենեն 4 տարի աշխատել է որպես Լիտվայի պաշտպանության նախարար, եղել է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նախագահ: Ինչպես տեսնում ենք, պատվիրակության ղեկավարությունը արեւելաեվրոպական է, կանխատեսելի գեոպոլիտիկ հայացքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կարող են պրոյեկցվել նաեւ մեր տարածաշրջանի վրա: Հուսամ, այսօրվա ԱԺ-ի համապատասխան պատվիրակությանը կհաջողվի պահպանել ու զարգացնել մեր թողած լավագույն ավանդույթները եւ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել Եվրախորհրդարանի գործընկերների հետ: Այս հարցը խիստ կարոեւոր է ինչպես ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համար, այնպես էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական այս պատվիրակությունը աշխատելու է նաեւ Ադրբեջանի հետ: Հ.Գ. Բրյուսելից տեղեկացա, որ եվրոպական վերջին ընտրություններից հետո Հայաստանի որեւէ պաշտոնական պատգամավորական պատվիրակություն դեռ չի այցելել Բրյուսել եւ չի ծանոթացել իրենց նոր գործընկերների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի: Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում ժամանակ գտեք նաեւ բուն գործով զբաղվելու համար»:

Նմանատիպ նյութեր