Դատարանը որոշում կայացրեց․ Անդրանիկ Արմանդարյանի և Արման Մկրտումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանք
«Դօկ» Կուսակցության Լրատվական» -ը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել․
«Այսօր դատարանը որոշում կայացրեց վերացնել Անդրանիկ Արմանդարյանի և Արման Մկրտումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես, ինչը նշանակում է, որ նրանք այլևս սահմանափակումների տակ չեն գտնվի։
Փաստաբանական խումբը ողջ գործընթացի ընթացքում ներկայացրել է իրավաբանորեն հիմնավորված փաստարկներ, որոնք դատարանը բավարարել է։ Կուսակցությունը շնորհակալություն է հայտնում պաշտպանների թիմին՝ մասնագիտական մոտեցման, անաչառ աշխատանքի և արդարությունը վերականգնելու գործում ցուցաբերած հետևողականության համար։
«Արդարությունը կարող է հիվանդանալ, բայց չի մահանում» արտահայտությունը այս իրավիճակում կրկին հաստատեց իր իրական արժեքը։ Այս որոշումը կարևոր փուլ է իրավական գործընթացի մեջ և նոր հնարավորություն է բացում շարունակելու պայքարը մնացած հարցերի արդար լուծման համար։
Կուսակցությունը նաև վերահաստատում է իր աջակցությունը Վարդան Ղուկասյանի ազատության հարցում՝ ընդգծելով, որ բոլոր գործերի վերջնական նպատակն է իրավական արդարության լիարժեք վերականգնումը»։