211652_close_icon
views-count53458 դիտում article-date 16:20 16-07-2017

Մինչ որոշ մարդիկ Ֆեյսբուքում «ամբախ-զամբախ» կոմենտներ են գրում, հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարի են մտել «Հաղթանակ» թաղամասի աղբանոցում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 4 օրից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ1, թիվ 3, թիվ 5, թիվ 9, թիվ 25, թիվ 27 և թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատները մի քանի մարտական հաշվարկներով, Երևանի քաղաքապետարանի 8 ջրատար ավտոմեքենաներով, ինչպես նաև՝ «Սանիթեք» ընկերության մեծ թվով աշխատակիցներ, ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբն ու ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողները՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի գլխավորությամբ, վտանգելով իրենց կյանքը, պայքար են մղում «Հաղթանակ» թաղամասի աղբանոցում այրվող մոտ 6,5 հա (տարբեր տեղամասերում կուտակված) աղբում առաջացած հրդեհի դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջները, Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեք» ընկերության աշխատակիցները մեծ դժվարությամբ կարողացել են կանխել կրակի տարածումը ու 2 օր է արդեն կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ, որին առցանց եղանակով հետևում է ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ օրվանից նշված հատվածում հերթապահ ծառայություն են կատարում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը, քանի որ կրակից ու ծխից արտանետված գազերը վտանգավոր են այն մարողների համար, ինչքան էլ նրանք կրեն պաշտպանիչ դիմակներ: Գ, Շամշյանը հայտնում է, որ սա այն դեպքերից է, որ պատկան մարմինները օպերատիվ և միասնական են գործում, մինչդեռ որոշ քաղաքացիներ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով «ամբախ-զամբախ» ստատուսներ են քերթում, նույնիսկ՝ կոչ են անում՝ մարդիկ դուրս գան փողոց՝ միտինգի: Նման մարդկանց համար երևի ճիշտ է ասված. «Աշխարհ կանգնիր՝ իջնող կա»: Գ. Շամշյանը հայտնում է, որ եթե մերօրյա ֆեյսբուքագետները մեկ անգամ բարեհաճեին ու իրենց սեփական աչքերով տեսնեին, թե ինչպիսի հսկայական աշխատանքներ են կատարում հրշեջները և մյուս ծառայողները, երևի իրենց գրած կոմենտների տակ դիսլայք դնեին: Այս պահին աշխատանքները շարունակվում են և պարզ չէ, թե երբ կավարտվեն, քանի որ ուժեղ շոգն էլ իր հերթին է դժվարացնում հրշեջների աշխատանքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր