Փաշինյանը, հնարավորության դեպքում, կալանքի կտանի նաև Վեհափառին, Եկեղեցին մրցակից է համարում․ Տիգրան Աբրահամյան
Փաշինյանը, հնարավորության դեպքում, կալանքի կտանի նաև Վեհափառին, Եկեղեցին մրցակից է համարում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Փաշինյանը փորձում է թուլացնել հենասյուները, որոնց վրա հենված է Մայր Աթոռը։ Առաջին հերթին թիրախի տակ է վերցնում հոգևորականներին, որոնք խարիզմատիկ են, որոնց խոսքն առավել հնչելի է, այն մարդկանց, ովքեր իրենց խոսքով ու ներկայությամբ Մայր Աթոռի համար կարևոր դիրքեր ունեն։
Տարբեր սոցհարցումներով եկեղեցին բարձր վարկանիշ ունի, նաև դրանով է պայմանավորված, որ իշխանությունն ուզում է եկեղեցին շարքից հանել։ Փաշինյանը եկեղեցին դիտարկում է որպես մրցակից և փորձում է փլուզել»,- նշել է Աբրահամյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․