211652_close_icon
views-count145153 դիտում article-date 17:29 26-09-2019

Խոշոր հրդեհ «Արաքս» թռչնաֆաբրիկայում. շնորհիվ ֆաբրիկայի աշխատակիցների ու Վաղարշապատի հրշեջ-փրկարարների, կրակի տարածումը կանխվել է. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մեկուսկես ժամից ավելի է, Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում գտնվող «Արաքս» թռչնաֆաբրիկայի մեծ թվով աշխատակիցներ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2 մարտական հաշվարկով նշված թռչնաֆաբրիկա ժամանած Վաղարշապատի հրշեջ-փրկարարների հետ պայքարում են ֆաբրիկայի տարածքում եղած մոտ 10 հազար հակ խոտում առաջացած կրակի դեմ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թռչնաֆաբրիկայի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացել են մինչև հրշեջների ժամանումը կանխել կրակի տարածումը: Նրաք մի քանի կողմերից ջրատար ավտոմեքենաներով պայքարում էին խոշոր կրակի դեմ: Այս պահին նշված վայրում աշխատում են հրշեջները և շնորհիվ ֆաբրիկայի աշխատակիցների ու հրշեջների, կարելի է վստահորեն պնդել, որ կրակի տարածումը կանխվել է: Այս պահին տեղում հսկողություն են կատարում ֆաբրիկայի աշխատակիցներն ու հրշեջները: Կրակը հավանաբար, 1-2 օր հնարավոր է վառվի, քանի որ տարածքը շատ մեծ է: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Թե ինչն է եղել չոր խոտում առաջացած հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե «Արաքս» թռչնաֆաբրիկայում պահպանված չլինեին անվտագության կանոնները, այն է՝ չունենային ջրատար ավտոմեքենաներ, հատուկ գոտում պահպանված մի քանի տոննա ջուր, ապա աշխատակիցները ինչքան էլ տանջվեին, չէին կարողանա մինչև հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմն առնեին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 158+
158+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր