211652_close_icon
views-count87987 դիտում article-date 12:40 25-09-2019

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ Արշալույս գյուղի սկզբնամասում BMW-ն մխրճվել է ՊՆ-ին պատկանող ГАЗ 66-ի մեջ․ կա 5 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում BMW մակնիշի 35 XQ 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66 մակնիշի ՊՆ 5567Շ համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 4-ը Վաղարշապատի, 1-ը՝ «Մեծամոր» բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ՊՆ և Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Վաղարշապատի հրշեջ-փրկարարները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արմավիրի վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Աղաջանյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է որ ГАЗ 66-ը հաշվառված է ՊՆ հաշվեկշռում, և ավտոմեքենան թույլատրելի տեղում կայանված է եղել և ոչ մի խոչընդոտ չի ստեղծել վարորդների համար, սակայն BMW-ն մեծ արագությամբ դեպի Արմավիր ընթանալիս, մխրճվել է 66-ի մեջ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, բաժնի պետի օպեր գծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր