211652_close_icon
views-count1754 դիտում article-date 11:06 24-09-2019

ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Լեհաստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համատեղ համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ, գրում է [url=https://www.dw.com/en/trump-confirms-more-us-troops-will-be-sent-to-poland/a-50554660]Deutsche Welle[/url]-ն: Ըստ համաձայնագրի՝ երկրները կշարունակեն աշխատել «Լեհաստանում ամերիկյան պաշտպանական և զսպման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»: Միացյալ Նահանգները ներկայում Լեհաստանում ունի 4500 զինծառայող. համատեղ հռչակագրի համաձայն՝ այդ թիվն «ակնկալվում է, որ մոտ ապագայում կավելանա Միացյալ Նահանգների շուրջ 1000 լրացուցիչ զինծառայողներով»: Երկրները քննարկում են լեհական տարածքում զրահատանկային բրիգադի մարտական խմբի տեղակայումը։ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեհաստանին վիզային արտոնություններ տրամադրելու ուղղությամբ, որոնց քաղաքացիները Միացյալ Նահանգներ մուտքի վիզայի կարիք ունեն, չնայած այն հանգամանքին, որ նրանք Շենգենյան գոտու անդամ են: Թրամփը հայտարարել է, որ նոր զորքերը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն եվրոպական այլ բազաներից: Աղբյուրը հավելում է, որ Միացյալ Նահանգները Գերմանիայում տեղակայված մոտ 35 000 զինծառայող ունի և, ամենայն հավանականությամբ, Լեհաստանում լրացուցիչ զինվորները կարող են դուրս բերվել հենց Գերմանիայից:

Նմանատիպ նյութեր