«Բարեփոխումները» մեր զինված ուժերի կարողությունները չեն մեծացնում, չեն ուժեղացնում բանակը. Ռազմական փորձագետ․Aysor.am
Բանակում իրականացվող «բարեփոխումները» մեր զինված ուժերի կարողություններն առնվազն տեսանելի ապագայում չեն մեծացնում և չեն ուժեղացնում բանակը, Aysor.am-ի հետ զրույցում ասել է ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
«Ներկայացվում է այնպես, որ ծառայության ժամկետը 2 տարուց դարձել է 1,5 տարի, և դրանից մեր բանակի մարտունակությունը բարձրացել է։ Եթե անգամ դա այդպես է, ապա հանրությանն առնվազն պատշաճ չի ներկայացվում, հստակ չի բացատրվում, թե ինչպես է այդ արդյունավետությունն ապահովվել։ Պապիկյանի կողմից բերված փաստարկները, իմ գնահատմամբ, բավական թույլ են, և դրանք ներկայացնել որպես «աննախադեպ ձեռքբերում»՝ տեղին չէ», - ասել է փորձագետը։
Անդրադառնալով մամուլի ասուլիսի ժամանակ Սուրեն Պապիկյանի՝ Սև լճի շուրջ արված հայտարարություններին, Վիտալի Մանգասարյանը կարծիք է հայտնել՝ նախարարը չհերքեց, որ նախկինում նման միջադեպեր տեղի են ունեցել։
«Նա միայն նշեց, որ այս պահի դրությամբ նման իրավիճակ չկա։ Սա նշանակում է, որ ամիսներ կամ տարիներ առաջ եղել են դեպքեր, երբ մեր զինծառայողներին դեպի այդ դիրքը գնալու ընթացքում ճանապարհին ստուգել են։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք ժամանակին նման ռիսկի գնացել և մեր զինծառայողներին պահել այդ դիրքերում։ Երբ Ադրբեջանի «քթի տակով» ենք իրականացնում մեր շարժը, որքանո՞վ է նպատակահարմար նման իրավիճակում մեր տղաներին այնտեղ պահելը։ Ավելին՝ հնարավոր են իրավիճակներ, երբ ադրբեջանական կողմը փորձի այդ զինծառայողներին օգտագործել մեր վրա ճնշում գործադրելու համար՝ նաև քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով», - ասաց նա։
Վիտալի Մանգասարյանն ասում է՝ Ադրբեջանին տվել են լրացուցիչ լծակ՝ մեզ վրա ազդեցություն ունենալու համար, և Պապիկյանի պնդումը, թե այնտեղից զինծառայողներին դուրս բերելը կհամարվեր «հայրենիք հանձնել», պաշտպանական գերատեսչության ղեկավարի համար բավարար ռազմավարական հիմնավորում չէ։
«Այսինքն՝ այդ տրամաբանությամբ մենք ռիսկի ենք գնացել և մեր զինծառայողներին տեղակայել ենք այնտեղ՝ քաղաքական գնահատականներից խուսափելու համար։ Պետք է հասկանալ տվյալ դիրքի իրական ռազմավարական նշանակությունը։ Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը մինչև հիմա չի փորձել ակտիվ գործողություններ իրականացնել այդ դիրքի ուղղությամբ, սակայն դա չեն արել՝ հետագայում անհրաժեշտ պահին մեր վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու համար», - նշել է փորձագետը։
Մանգասարյանի խոսքով՝ միակ դրական հանգամանքը, որն ինքը նկատել է, այն է, որ մեծ ուշադրություն է դարձվում տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը. ձեռք բերված սպառազինությունը՝ լինի տեղական, հնդկական կամ այլ , անհրաժեշտ է ինտեգրել զինված ուժերում՝ տարբեր զորավարժությունների միջոցով և անձնակազմին լիարժեք ծանոթացնել զինատեսակներին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում