ԱՄՆ-ն ընդլայնում է Հունգարիայում ռազմական ներկայությունը
Միացյալ Նահանգները մտադիր է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Հունգարիայում, որը կիրականացվի Եվրոպայում ընթացող ծրագրի շրջանակում, հաղորդում է Stars and Stripes-ը:
Թերթի տվյալներով՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 26-ին, Հունգարիա կհասնեն մարտական խմբի 1-ին զրահատանկային բրիգադը և 3-րդ հետևակային դիվիզիան, որոնք գտնվում են ԱՄՆ Ջորջիա նահնգի Ֆորտ-Ստյուարտ բազայում:
Գեներալ Ֆիլ Բրուքի խոսքով՝ ԱՄՆ-ն հերթական անգամ հաստատում է իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերություններում: