211652_close_icon
views-count42774 դիտում article-date 18:50 23-09-2019

Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Volkswagen-ի 43-ամյա վարորդը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 22-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 43-ամյա Գոռ Ղուկասյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով: Հիվանդանոց էր տեղափոխվել նաև նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Վահագն Գալստյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի որոշմամմբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/18/1135502/?fbclid=IwAR3I_KmE5QGPiPdV0m9YU8EIAuVyQvdeKxp4AynTyvBVeFERPZ-xj5cF11s]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 36 AԼ 854 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս էին բերել վիրավորներին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել ոչ միայն փրկարարները, այլ նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր