43704 դիտում
09:30 24-10-2023
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Volkswagen-ի 41-ամյա վարորդը մահացել է, ով Volkswagen-ով բախվել էր «Կարասար» ռեստորանի երկաթե դարպասներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է նույն օրը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Երևանի բնակիչ 41-ամյա Լիլիթ Հ.-ն, ով Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի երկաթե դարպասներին ու հայտնվել ռեստորանի տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Կարասար» հոթել-ռեստորանային համալիրի երկաթե դարպասին, կոտրել այն և հայտնվել ռեստորանի տարածքում: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, ովքեր կանայք են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 30 հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վիրավորին շտապօգնության ավտոմեքենային էին մոտեցրել փրկարարները, բժիշկներն էլ, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը: Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16870 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ