211652_close_icon
views-count4074 դիտում article-date 16:48 23-09-2019

ՀՀ ԳԱԱ-ում բացվել են «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» և «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» գիտաժողովները

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ-ում իր աշխատանքներն սկսեց «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» CSIT-2019 12-րդ միջազգային գիտաժողովը: «Գիտաժողովի նպատակն է խրախուսել կոմպյուտերային գիտության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը: Այն հնարավորություն կտա հայ և արտասահմանցի գիտնականներին ներկայացնելու և քննարկելու իրենց գիտական գաղափարները, հետազոտությունների արդյունքները և զարգացման հեռանկարները»,- բացելով գիտաժողովն ասաց ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը: Նա, շնորհակալություն հայտնելով CSIT-2019-ի կազմակերպիչներին և մասնակիցներին, ներկայացրեց գիտաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումները: Գիտաժողովին մասնակցում է 10 երկրներից ավելի քան 80 գիտնական և ճարտարագետ: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ-ն և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը: Գիտաժողովի տեխնիկական հովանավորողներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, IEEE Կոմպյուտերային ասոցացիան, ՀՀ ԿԳՍՄ նախարարության գիտության կոմիտեն և Հայաստանի գիտակրթական համակարգչային ASNET-AM ցանցը։ ՀՀ ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է նաև «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակն ու առաջընթացը:

Նմանատիպ նյութեր