249133 դիտում
11:48 23-09-2019
Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս քաղաքում 32-ամյա հարսը 5-րդ հարկի տան պատուհանը մաքրելիս վայր է ընկել․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի խումբը՝ հետաքննիչ Զոհրաբ Սարգսյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ․ Դ․-ն նշված տան հարսն է։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48489 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը